Արտաշես Մելքոնյանը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (Եվրասիական տնտեսական միության գործադիր մարմին) հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտի ղեկավարի տեղակալ:

Արտաշես Մելքոնյանը ծնվել է 1983 թվականին Երևանում, 2006 թվականին ավարտել է Ռուսաստանի Դաշնության Գոլիցինի սահմանային ինստիտուտը՝ «Հոգեբանություն» մասնագիտությամբ:

2010 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեում:

ԵՏՀ հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտի պետի տեղակալ է նշանակվել 2025 թ. դեկտեմբերի 16-ին։

Նշված դեպարտամենտի տնօրենը Սերգեյ Մաքսիմովն է։