Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը A Սերիայում որակազրկվել է 3 խաղով, հաղորդում է Football Italia-ն։
«Նապոլիի» հետ հանդիպման ժամանակ Իբրահիմովիչը հարվածել էր մրցակից թիմի պաշտպան Սալվադորե Արոնիկային, ինչի համար հեռացվել էր խաղադաշտից։
Այսպիսով, հարձակվողը չի մասնակցի «Ուդինեզեի», «Չեզենայի» եւ «Յուվենտուսի» հետ հանդիպումներին։











