Հայաստանում ուրանի ուսումնասիրման ժամանակ հաշվի է առնվելու հայկական կողմի դիրքորոշումը: Այդ մասին այսօր` փետրվարի 7-ին, լրագրողներին հայտարարել է Երեւանում գտնվող «Ռուսատոմ» ռուսական պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն` պատասխանելով NEWS.am-ի թղթակցի` ուրանական հանքների հետազոտման հեռանկարներին վերաբերող հարցին:

«Կան ուշագրավ հանքեր, հետաքրքիր հեռանկարներ: Բայց դա հավելյալ ուսումնասիրման ու հետաքննման կարիք ունի: Երկրորդ, ես պաշտպանում են Հայաստանի կառավարության դիրքրոշումը, որը այժմ շատ մեծ զգուշությամբ է մոտենում այդ նախագծերի քննարկան հարցին այն մարդկանց հետ, ովքեր ապրում են հանքերի մոտակայքում: Ես լավ եմ հասկանում. մարդիկ պահանջում են բացարձակ երաշխիքներ, որ դա ազդեցություն չի ունենա բնության վրա: Դա լուրջ քննարկումների, ապացույցների ներկայացման կարիք ունի:

Ավելին, ես հասկանում եմ, որ հնարավոր է այդ ապացույցները չբավարարեն մարդկանց: Դա նույնպես հնարավոր է: Դրա համար էլ հնարավոր է, որ հայտնաբերված ոչ բոլոր հանքնավայրերը կարող են կիրառության մեջ դրվել: Մեզ համար կարեւոր է, որ «հայ-ռուսական լեռնահանքային ընկերությունը» զբաղվելու է ոչ միայն ուրանի հանքների հետազոտմամբ, այլ նաեւ մետաղահանքների ուսումնասիրմամբ: «Այդ դեպքում կապահովվի աշխատանքի երկարամյա նպատակահարմարությունը»,-նշել է Կիրիենկոն: