Alpha Wave ընկերությունն ազդարարել է TM-B հեծանիվի համար նախատեսված հատուկ սաղավարտի թողարկման մասին։
Սաղավարտը նախագծված է MIPS նորարարական պաշտպանության սկզբունքով, որտեղ վերին վահանակները տեղադրված են բազմաթիվ փոքրիկ առանցքակալների վրա։ Բախման պահին, հատկապես ճանապարհի մակերեսին սահելիս, արտաքին պաշտպանությունը շրջվում և ազատվում է՝ կլանելով հարվածի էներգիան։ Դա օգնում է գլուխը պաշտպանել վնասվածքից։
Սաղավարտի առջևի մասում տեղադրված են երկու LED լապտերներ. մեկը ծառայում է որպես 200-լյումենանոց լուսարձակ լապտեր՝ լրացնելով հեծանիվի առջևի լույսը, իսկ մյուսը՝ 75 լյումեն աշխատանքային լույսը, որը օգտակար է մթության մեջ ձեր մեջքի պայուսակում ինչ-որ բան փնտրելու համար, գրում է Техкульт-ը: Սաղավարտի հետևի մասում գտնվող պրոյեկտորն անլար համաժամեցվում է լուսավորության համակարգի հետ, ինչը TM-B մոդելի առանձնահատկությունն է։
Սաղավարտն ունի IPX6 պաշտպանության դաս։ Այն հագեցած է ձայնային համակարգով՝ դիմապակու մեջ տեղադրված չորս բարձրախոսներով, ինչպես նաև ներքև ուղղված, աղմուկը մարող միկրոֆոններով։ Դրանք օգտագործվում են հեռախոսազանգերին արագ արձագանքի և մոտոցիկլետի նավիգացիոն համակարգի ձայնային կառավարման համար։
Սաղավարտի գինը 250 դոլար է։ Նախնական պատվերները կբացվեն ամանորյա տոներից հետո։





























