Քաղաքական էլիտան այսօր հավաքվում է Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում՝ մասնակցելու Սուրբծննդյան պատարագին։
Այս պահին արդեն եկեղեցի են եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, բազմաթիվ ՔՊ–ականներ։
Նշենք, որ վերջին տարիներին քաղաքական էլիտայից ոչ ոք Սուրբծննդյան պատարագի չէր մասնակցում, իսկ այսօր մեկ մարդու նման Փաշինյանի հրահանգով հավաքվել են եկեղեցում։
Փաշինյանի եւ նրա թիմակիցների համար պատարագը մատուցում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր տեսուչ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը։











