ԱՄՆ ափային պահպանության աշխատակիցները բարձրացել են Olina լցանավ՝ վենեսուելական նավթի վերահսկման գործողության շրջանակում, հաղորդել է The Wall Street Journal-ը։

Ամերիկացի պաշտոնատար անձանց տվյալներով՝ ԱՄՆ ափային պահպանությունը բարձրացել է հինգերորդ լցանավը եւ շարունակել է հսկել այլ նավեր, որոնք փորձում էին շրջանցել ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող լցանավերի շրջափակումը, որոնք ուղեւորվում էին դեպի Վենեսուելա եւ հակառակը։

Նավը, որը նախկինում կոչվում էր Minerva M էր, ԱՄՆ պատժամիջոցների տակ էր ռուսական նավթ տեղափոխելու համար։

Այս քայլը, հավանաբար, կսրացնի լարվածությունը Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ՝ ԱՄՆ-ի կողմից նավի բռնագրավումից մի քանի օր անց, որին ուղեկցում էր ռուսական ռազմածովային նավատորմը։

ԱՄՆ-ը իրականացնում է հերթական լցանավի առգրավման գործողություն