ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վերջին օրերին տեղեկացրել են Իրանի դեմ հնարավոր ռազմական հարվածների նոր տարբերակների մասին, քանի որ նա դիտարկում է ցուցարարների դեմ երկրի իշխանությունների գործողություններին պատասխանելու հնարավորությունը, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։

Ինչպես նշում է լրատվամիջոցը, Թրամփը դեռևս վերջնական որոշում չի ընդունել, սակայն լրջորեն ուսումնասիրում է հարվածի թույլատրումը՝ ի պատասխան բողոքի ցույցերի դաժան ճնշմանը։

Թերթի տեղեկություններով՝ նրան առաջարկվել է մի քանի տարբերակ, այդ թվում՝ հարվածներ հասցնել Թեհրանի ոչ ռազմական օբյեկտներին։

Ավելի վաղ, Իրանում մասշտաբային բողոքի ցույցերի ֆոնին, ԱՄՆ նախագահը բազմիցս սպառնացել էր երկրի դեմ հարվածներով։ Իսկ երեկ նա հայտարարել է, որ պատրաստ է «օգնության գալ» ցուցարարներին, որոնց բողոքի գործողությունները վերածվել են անկարգությունների։