Իրանի ԱԳՆ-ն կանչել է Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանին՝ նախօրեին Լոնդոնում տեղի ունեցած միջադեպի պատճառով, որի ժամանակ անհայտ ցուցարարը դիվանագիտական ներկայացուցչության մոտ իրականացվող բողոքի ակցիայի ընթացքում դեսպանատան շենքից պոկել էր իսլամական հանրապետության դրոշը։ Այս մասին հայտնել է իրանական Tasnim գործակալությունը։

Նրա խոսքով՝ զրույցի ընթացքում «բրիտանական դիվանագիտական ​​ներկայացուցչին խիստ բողոք են հայտնել՝ Իրանի Իսլամական Հանրապետության դրոշի պղծման կապակցությամբ»։

Ավելի վաղ անհայտ անձը բարձրացել էր Լոնդոնում Իրանի դեսպանատան շենքի պատշգամբ և պոկել այնտեղ կախված դրոշը։ Սքոթլենդ Յարդը ձերբակալել է երկու ցուցարարի. նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել ծանրացուցիչ հանգամանքներում օտար տարածք ապօրինի ներխուժման և արտակարգ ծառայությունների աշխատակցի վրա հարձակման համար, իսկ մյուսին՝ ծանրացուցիչ հանգամանքներում օտար տարածք ապօրինի ներխուժման համար։