ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Դետրոյթի գործարան այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում, հայտարարել է, որ իր կարծիքով ԱՄՆ դաշնակիցները պետք է լքեն Իրանի տարածքը, հաղորդում է BBC News-ը։

Պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյոք նա խորհուրդ է տալիս ԱՄՆ դաշնակիցներին լքել Իրանի տարածքը, Թրամփը պատասխանել է. «Կարծում եմ՝ նրանք պետք է հեռանան»։

«Դա այդքան էլ վատ միտք չէ»,- հավելել է նա։

Ավելի վաղ Թրամփը սոցիալական ցանցերում գրառում էր արել, որ իրանցիները պետք է շարունակեն բողոքի ցույցերը և «գրավեն հաստատությունները» և հավելել. «Օգնությունն արդեն ճանապարհին է»։