Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` փետրվարի 9-ին, կառավարության նիստից առաջ անդրադարձավ Հայ ազգային կոնգրեսի քաղաքական այն հատարարությանը, որ Հայաստանում 4 տարի է` ձեւավորված է քաղաքացիական հասարակություն: Ըստ վարչապետի` այդ գործում մեծ դերակատարում ունի մամուլը:
Տ.Սարգսյանը հիշեցրեց, որ «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային կազմակերպությունը մամուլի ազատության վերջին ինդեքսում Հայաստանի համար ապահովել է առաջընթաց 27 կետով:
Հիշեցնենք, որ հունվարին հրապարակված մամուլի ազատության ինդեքսում Հայաստանը զբաղեցրել է 77-րդ տեղը` 179 երկրների շարքում:




























