«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկը, որով նորմաներ կսահմանվեն որոշակի տարածքում խոշոր առեւտրային օբյեկտների քանակի առումով,  կատարել է «Օրինաց երկիր» կոսակցությունը: Այդ մասին այսօր` փետրվարի 9-ին, կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Մեր գործընկերների հետ մշակել ենք այդ օրինագիծը»,-ասաց Տ. Սարգսյանը:

Ավելի վաղ NWES.am-ը տեղեկացրել էր, որ սուպերմարկետների թիվը մայրաքաղաքում կնորմավորվի:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը կառավարության նիստի ընթացքում տեղեկացրեց, որ օրենքների նախագծերի փաթեթում նախատեսվում է, որ Երեւանում սուպերմարկետ կառուցելու թույլտվությունը տալու է Երեւանի քաղաքապետը, իսկ մարզերում` համայնքի ղեկավարը: