Ֆուտբոլի Աֆրիկայի ազգերի գավաթի եզրափակիչում կհանդիպեն Կոտ դ՝Իվուարի եւ Զամբիայի հավաքականները։
Կիսաեզրափակիչում կոտդիվուարցիները նվազագույն հաշվով առավելության հասան Մալիի հավաքականի նկատմամբ։
Հանդիպման միակ գնդակը 45-րդ րոպեին խփեց Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ժերվինյոն։
Հիշեցնենք, որ մյուս կիսաեզրափակիչում զամբիացիենրը հաղթել էին Գանայի հավաքականին։
Աֆրիկայի գավաթի եզրափակիչը տեղի է ունենալու փետրվարի 12-ին, իսկ 3-րդ տեղի համար հանդիպումը՝ փետրվարի 11-ին։
Աֆրիկայի հանդիպում. կիսաեզրափակիչ
Կոտ դ՝Իվուար - Զամբիա՝ 1։0
Ժերվինյո, 45











