Իրանում ինտերնետ հասանելիությունը կվերականգնվի ամենաուշը հունվարի 23-ին, դրա մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գիտության, տեխնոլոգիաների և տնտեսության գծով փոխնախագահ Հոսեյն Աֆշինը։
«Ինտերնետը կվերադառնա բնականոն աշխատանքի այսօր, վաղը կամ ամենաուշը շաբաթվա վերջին»,- ըստ Fars գործակալության ՝ շեշտել է նա:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, հունվարի 18-ին Google որոնողական համակարգը հասանելի դարձավ Իսլամական Հանրապետության օգտատերերի համար՝ հունվարի 8-ի երեկոյան միջազգային ինտերնետի լիակատար անջատումից հետո։





























