Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչի առաջին խաղում Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվելիս 2։1 հաշվով հաղթեց «Միլանին»։
«Ծեր սինյորայի» կազմում դուբլի հեղինակ դարձավ թիմի նորեկ ուրուգվայցի պաշտպան Մարտին Կասերեսը։ Միլանցիների կազմում աչքի ընկավ 19-ամյա հարձակվող Ստեֆան Էլ Շարավին։
Պատասխան հանդիպումը կայանալու է մարտի 21-ին Թուրինում։
Հիշեցնենք, որ մյուս կիսաեզրափակիչ զույգը կազմել են «Նապոլին» ու «Սիենան»։
Իտալիայի գավաթ, կիսաեզրափակիչ
«Միլան» - «Յուվենտուս»՝ 1։2
Էլ Շարավի, 62 - Կասերես, 53, 83











