Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մեկտեղ, Խաղաղության խորհրդին մասնակցելու հրավեր է ուղարկել նաև Ադրբեջանի նախագահ Ալիևին։ Հրավերն ուղարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Ինչպես հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, Բաքուն ընդունել է հրավերը և ամերիկյան կողմին է փոխանցել Խաղաղության խորհրդի հիմնադիր պետություն դառնալու իր մտադրությունը:

Նշվում է, որ Խաղաղության խորհրդին անդամակցելու մասին պաշտոնական հաստատող նամակը կուղարկվի ամերիկյան կողմին և սահմանված ընթացակարգերի շրջանակներում կիրականացվեն համապատասխան միջոցառումներ:

Լրատվամիջոցների տվյալներով՝ Խաղաղության խորհրդին մասնակցելու հրավեր է ստացել շուրջ 60 երկիր: