ԱՄՆ Հյուսիս-արեւմտյան համալսարանի գիտնականները սմարթֆոնների համար նոր տեխնոլոգիաներ են մշակել, որը կարող է ի հայտ բերել սպասվող դեպրեսիայի նշաններ: Բարդ սարքավորումներ դրա համար չեն պահանջվի. անհրաժեշտ ամեն ինչ` GPS, Bluetooth, Wi-Fi եւ այլն, արդեն կան սարքավորման մեջ:
Ինչպես փոխանցում է «Վեստին», հետազոտողների թիմն անհատական ալգորիթմներ է մշակում, որոնք օգնում են տարբերել ճնշված տրամադրությունը սովորականից:
Եթե ծրագիրը հայտնաբերում է, որ մարդն ընկել է դեպրեսիայի մեջ, նա կարող է ավտոմատ կերպով SMS-հաղորդագրություններ ուղարկել նրա մերձավորներին ու հարազատներին:
Ինչպես նշում են գիտնականները, Mobilyze կոչվող ծրագիրն արդեն փորձարկվել է 8 մարդու վրա եւ օգնել է հաղթահարել դեպրեսիան:




























