Չինական ընկերությունը գործարկել է մարդանման ռոբոտների հոդերի արտադրության աշխարհում առաջին գործարանը։ Այս մասին տեղեկացրել է South China Morning Post թերթը։
Նրա տվյալներով՝ նոր գործարանը Շանհայում կարող է արտադրել մինչեւ 100 հազար հոդ տարեկան։ Հետագայում արտադրողականությունը կարող է եռակի ավելանալ։ Ընկերությունում հաշվել են, որ հոդերի վրա ծախսվում է մեկ ռոբոտի արժեքի մոտ կեսը։
Թերթը նշել է, որ արտադրությունն ընդլայնելով՝ ընկերությունը մտադիր է շուկայում ներկայություն հաստատել մինչեւ մարդակերպ ռոբոտների վաճառքի մեկնարկը։
Ավելի վաղ չինացի ինժեներները Science Advances ամսագրում հրապարակված հոդվածում հայտնել էին, որ մշակել են մարդակերպ ռոբոտների համար վերջույթների նոր տեսակ, որը դիզայնով նման է մարդու ոտքերի ոսկորներին։ Ինչպես նշել են չինացի գիտնականները, աշխարհի հարյուրավոր գիտական եւ ինժեներական թիմեր ներկայում աշխատում են ավելի բարդ մարդակերպ ռոբոտներ ստեղծելու վրա։ Անցյալ տարվա վերջին South China Morning Post թերթը հաղորդել էր, որ մարդակերպ ռոբոտները Չինաստանում սկսել են ինտեգրվել արտադրական գծերում։




























