Ամբողջ 2025թ․ Հայաստանում գրանցվել է սննդային թունավորման 21 դեպք, մեծ մասը՝ հանրային սննդի հաստատություններում: Այս մասին հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար պետ Տիգրան Պետրոսյանը՝ ամփոփելով 2025թ․ արդյունքները։

Համեմատության համար՝ անցյալ տարվա միայն առաջին հինգ ամիսներին գրանցվել է սննդային թունավորման 77 դեպք, որոնցից 14-ը՝ բոտուլիզմի, երկուսը՝ ստաֆիլոկոկի, հինգը՝ այլ չճշտված մանրէներ պարունակող արտադրանքի եւ 56-ը՝ սնկերի պատճառով։

«Սննդային թունավորումները մեր հիմնական մտահոգություններից են։ 2025թ․ գրանցվել է սննդային թունավորման 21 դեպք։ Տուժել է 64 մարդ։ Թունավորումների մեծ մասը գրանցվել է հանրային սննդի ոլորտում։ Պատճառները եղել են սանիտարահիգիենիկ չափորոշիչների խախտումները, ինչպես նաեւ խաչաձեւ աղտոտումները։ Տուժածների ամենամեծ թիվը գրանցվել է շաուրմայանոցներից մեկում, որտեղ թունավորվել է 12 մարդ։ «Մյուս բոլոր վայրերում թունավորվել է մեկ կամ երկու մարդ»,- նշել է պաշտոնյան։

Պետրոսյանի խոսքով՝ թունավորումների դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը կլինի վտանգի վերլուծության եւ կրիտիկական վերահսկման կետերի (ՎՎԼՎԿ) համակարգը, որը կներդրվի այս տարի։