Առավել հավանական է, որ գնաճի մակարդակը ողջ 2012 թ. ընթացքում գտնվի 4+-1.5 % միջակայքում: Այս կանխատեսումը տեղ է գտել ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած 2012 թ. առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում:
Այս կանխատեսման հիմքում այն ենթադրությունն է, որ միջազգային ապրանքային շուկաներից ներթափանցող գնաճային ճնշումները կբացակայեն, իսկ ներքին պահանջարկի ազդեցությունը կլինի չեզոք:
Այնուամենայնիվ, ԿԲ-ն նախանշել է նաեւ մի շարք ռիսկեր, որոնք կարող են հանգեցնել գնաճի կանխատեսված սցենարից շեղմանը:
Մասնավորապես` Իրանի շուրջ ստեղծված քաղաքական լարվածության տեւական պահպանման պարագայում՝ կաճեն նավթի գները, իսկ Եվրոգոտում պարտքային հիմնախնդիրների սրման պայմաններում՝ ՀՀ հիմնական գործընկեր երկրների արժույթները կարող են արժեզրկվել: Նման զարգացումները կարող են լրացուցիչ գնաճային ճնշումներ առաջացնել ներքին շուկայում:
Բացի այդ` պարզ չէ, թե գյուղատնտեսական տարին ինչպիսին կլինի, ինչը էական նշանակություն է թողնում գնաճի վրա:




























