Չինական մարդանման ռոբոտ Unitree G1-ը հաջողությամբ փորձարկումներ է անցկացրել ռեկորդային ցածր ջերմաստիճաններում։ Այս մասին հայտնում է Cnevpost.com-ը։
Ինչպես նշվում է, թեստավորումն անցկացվել է չինական Սինցզյանի բարձրլեռնային շրջանում՝ օդի մինչև -47,5°C ջերմաստիճանի պայմաններում: Փորձարկման ընթացքում հումանոիդը (մարդանման ռոբոտը) ձյունածածկ տեղանքով հաղթահարել է մոտ 130 հազար քայլին հավասար հեռավորություն (շուրջ 100 կմ): Ինչպես նշում է պարբերականը, մինչ այս հումանոիդ ռոբոտները երբևէ չեն ենթարկվել փորձարկումների նման ցածր ջերմաստիճանային պայմաններում:
Մշակողները չեն նշել ծայրահեղ պայմաններում ռոբոտի աշխատանքի ստույգ ժամանակը, գրում են լրագրողները: Սակայն սովորական ջերմաստիճանային պայմաններում այս մոդելի ստանդարտ մարտկոցն ապահովում է մոտ երկու ժամ անընդմեջ աշխատանք: Հաղորդվում է նաև, որ Unitree ընկերության կողմից ձմեռային փորձարկումների համար մարտկոցի հնարավոր վերափոխումների մասին տեղեկատվություն մշակողների կողմից չի տրամադրվել:
Մինչ այդ, 35 կգ զանգված ունեցող Unitree G1 ռոբոտը ցուցադրել էր ավտոմեքենա քարշակելու ունակություն: Թեստային փորձարկումների ժամանակ այն փոքր հեռավորության վրա քարշակել է մոտ 1,4 տոննա կշռող ավտոմեքենա:




























