Որպես ինքնիշխան պետություն՝ Հայաստանն իրավունք ունի հավասարակշռել իր քաղաքականությունը։ Դրա մասին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 5-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպումից հետո անցկացված ճեպազրույցում՝ պատասխանելով ռուս լրագրողների հարցին։
Սիմոնյանը հավելել է, որ Հայաստանը մտադիր չէ որևէ մեկի կողմը բռնել կամ աշխատել որևէ մեկի դեմ։
«Հայաստանն ունի իր սեփական արտաքին քաղաքականությունը, իր սեփական տեսլականը, հատկապես 2020 թվականի պատերազմից հետո»,- նշել է նա։
Ըստ նրա՝ Հայաստանը չի փորձում փոխել իր արտաքին քաղաքական կուրսը կամ մեկ վեկտորը փոխարինել մյուսով։











