Թուրքիան մտադիր է դիմել ՄԱԿ-ին` կոչ անելով հումանիտար օգնություն ցուցաբերել Սիրիայում բռնությունների զոհերին: Այս մասին այսօր` փետրվարի 11-ին, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:

Նա հայտնել է, որ հրահանգել է հարցում ուղարկել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակ` հումանիտար օգնության խնդրով: