Այդ հարցը լուծվել է մասամբ կամ լուծման գործընթացում է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը անդրադառնալով դիտարկմանը, որ հանրային մուլտիպլեքսով ռուսական ալիքներ են հեռարձակվում, որոնք ոչ պակաս մեր ներքաղաքական կյանքին միջամտելու փորձեր են անում։

«Այդ հեռուստաալիքները հեռարձակվում են  պետական պայմանագրերի հիման վրա, որտեղ կան մեխանիզմներ, որոնք մեր գործընկերները գործարկում են։ Երբ պետական հեռուստաալիքով, օրինակ, հակապետական քաղաքականություն կամ քարոզչություն է տեղի ունենում, դրա մասին մենք հրապարակային խոսում ենք, և գործիքներն են գործադրում։ Դա դինամիկ գործընթաց է, և այնպես չի, որ ինչ-որ մի օր մի բան անելով ամեն ինչ վերջանում է։

Այնուամենայնիվ մենք ունենք հարաբերություններ շատ երկրների հետ, այդ հարաբերությունները միշտ չէ, որ սահուն են և դժվար ակնկալել, որպետք է լինել միայն սահուն։ Կան նաև կնճիռներ շատ երկրների հետ հարաբերություններում և այդ կնճիռները պետք է լուծվեն»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է նրան, որ ընդդիմադիր որոշ ուժեր հայտարարում են, որ իրենք ոչ միայն պարգևավճար չեն ստանա, այլև իրենց վարչապետը 1 դրամ աշխատավարձ կստանա, նախարարն արձագանքեց. «Այո, իրենք կստանան ծրարով գումարներ իրենց օլիգարխ ղեկավարից, ճի՞շտ է։ Դրա պատասխանը դա է, ինչպես որ մենք բազմիցս լսել ենք, որ տեղի է ունեցել  նախկին շատ կառավարությունների ժամանակ, և այդ նախարարները եղել են այդ մարդկանց անձնական աշխատողները և ոչ թե Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներ։ Դա ոչ միայն անընդունելի է, այլև ստորացուցիչ է ցանկացած կառավարության անդամի համար, ով կհամաձայնվի նման կերպ աշխատել»։

Հարցին՝ փաստ ունե՞ք, որ ծրարով նախկինումփ ող են ստացել նախարարները, Արսեն Թորոյսաանը միայն ասաց. «Լավ եղեք, ձեզ հաջող օր եմ մաղթում»։