Սպասում ենք, որ 2027 թվականի աշնանից Հայաստանում կներդրվեն բիոմետրիկ անձնագրեր։ Այս մասին փետրվարի 11-ին կայացած կառավարական ժամի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հավելել է, որ այդ ժամանակվանից սկսած՝ նման անձնագրեր ունեցողները պետք է հնարավորություն ունենան առանց կոնտակտի հատել Հայաստանի սահմանը։
«Ինչ է պետք դրա համար, դրա համար պետք է, որ Միացյալ Նահանգները, ովքեր տիրապետում են այդ տեխնոլոգիաներին, այդ տեխնոլոգիաներով կիսվեն մեր հետ և ես երեկ ԱՄՆ փոխնախագահի հետ քննարկել եմ այս թեման և մեր գործընկերներից ստացել եմ հավաստիացում», - նշել է Փաշինյանը։





























