Զամբիայի հավաքականի սենսացիոն հաղթանակով ավարտվեց ֆուտբոլի Աֆրիկայի առաջնությունը: Եզրափակիչ խաղում զամբիացիները հետխաղյա 11 մետրանոց հարվածներով 8:7 հաշվով հաղթեցին Կոտ դ`Իվուարի թիմին:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով: Երկրորդ խաղակեսում 11 մետրանոցը չկարողացավ դիպուկ իրացնել կոտդիվուարցիների առաջատար Դիդյե Դրոգբան:











