Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստում դատարանը բավարարեց հանրային մեղադրողների կողմից ներկայացված միջնորդությունը և Վարդան Ղուկասյանին դատական նիստին հարկադիր ներկայացնելու որոշում կայացրեց:

Դատական հաջորդ նիստը կկայանա վաղը՝ փետրվարի 13–ին, ժամը 15:30-ին։

Նշենք, որ այսօր դատական նիստին ներկա չէր Վարդան Ղուկասյանը, ինչպես նաև իր պաշտպաններից Զարուհի Փոստանջյանը։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Վարդան Ղուկասյանը և ևս 7 հոգի, այդ թվում՝ Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը, ձերբակալվել են 4 մլն դրամ կաշառք ստանալու համար:

ակակոռուպցիոն դատարում քննվող գործով Վարդան Ղուկասյանը մեղադրվում է 1999-ից 2012 թվականներին Գյումրիի քաղաքապետ եղած ժամանակ հողամասեր ապօրինի օտարելու համար։

Գյումրիի քաղաքապետը մեղադրանքը չի ընդունում: