ԱՄՆ ՌՕՈւ հականավակային երկու պարեկային P-8A Poseidon ինքնաթիռներ հինգշաբթի հետախուզում են իրականացրել Հորմուզի նեղուցում եւ Օմանի ծոցում, Իրանի մոտ, վկայում են  Flightradar24 ավիացիոն ռեսուրսի տվյալները։

Ինքնաթիռները օդ են բարձրացել Բահրեյնի Շեյխ Իսա ավիաբազայից: Մի քանի ժամ տեւած գործողության ընթացքում դրանցից մեկը թռել է Հորմուզի նեղուցի վրայով՝ նավարկելով Պարսից եւ Օմանի ծոցերի միջեւ: Մյուսը թռել է Օմանի ծոցի միջազգային ջրերի վրայով՝ Իրանի հարավարեւելյան ափերի մոտ:

Ամերիկյան պարեկային ինքնաթիռները, ինչպես նաեւ հեռահար MQ-4C Triton անօդաչու թռչող սարքերը, պարբերաբար օգտագործվում են Հորմուզի նեղուցում, Պարսից եւ Օմանի ծոցերում իրավիճակը վերահսկելու համար:

Հինգշաբթի Օմանի ծոցում նկատվել է նաեւ իրանական անօդաչու թռչող սարք: Թեհրանը վերսկսել է անօդաչու թռչող սարքերի թռիչքները տարածաշրջանի ծովային տարածքներում այն բանից հետո ընդամենը հինգ օր անց, երբ F-35C Lightning II կործանիչը անցյալ երեքշաբթի Արաբական ծովում խոցել էր իրանական Shahed-139 անօդաչու թռչող սարքը, որը մոտեցել էր ամերիկյան USS Abraham Lincoln ավիակրին: