Ծովում ամենավտանգավոր և բարդ առաքելությունները կատարելու համար երկրներն ավելի ակտիվորեն են դիմում վերջրյա անօդաչու (անձնակազմ չունեցող) նավերի և սարքերի օգնությանը: Այս հավաք, համեմատաբար էժան և հեշտությամբ մասշտաբավորվող (արտադրողականությունը բարձրացնելու և աճող աշխատանքային ծանրաբեռնվածությունը կարգավորելու ունակ, միաժամանակ արդյունավետությունն ու արագությունը պահպանող -խմբ.) փոխադրամիջոցները կարող են կրել սենսորներ, զենքեր և կապի համակարգեր, որոնք նախկինում կառավարում էին մարդիկ, գրում է Naked Science-ը: Միասին դրանք նոր հայեցակարգեր են բացում, ինչպիսիք են տեղաբաշխված ծովային գործողությունները, որտեղ անօդաչու նավերի ցանցը բաշխում է հետախուզական, հարվածային և պաշտպանական հնարավորությունները հսկայական տարածքում՝ բարդացնելով հակառակորդների գործողությունների պլանավորումը:
Ստորև ներկայացված են հինգ ինքնավար վերջրյա նավեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են անօդաչուներն արդեն փոխում ռազմածովային թատերաբեմը:
- Sea Hunter
Sea Hunter-ը ցուցիչ է, թե ինչպես է ինքնավարությունը փոխում ծովային գործողությունները: Այդ 40 մետր երկարությամբ տրիմարանը (վերին հատվածում միացված երեք զուգահեռ հիմնակմախքներով նավ -խմբ.) նախատեսված է անձնակազմ չունեցող սուզանավերի երկարատև հետևման համար:
Sea Hunter-ի ուժեղ կողմը նրա երկարատև ինքնավարականությունն է. այն կարող է կտրել-անցնել ավելի քան 1800 կիլոմետր և ամիսներ շարունակ մնալ ծովում: Դրա շահագործման արժեքը շատ փոքր է ականակիրի արժեքից, ինչը այն դարձնում է իդեալական սուզանավերի և ականների դեմ մշտական պարեկություն իրականացնելու համար։
- Seahawk
Leidos ընկերության մշակած Seahawk-ը ստեղծված է վաղ փորձարկումներից քաղված դասերի հաշվարկով։ Այսդ կոմպոզիտային տրիմարանը բարելավվել է հեռահարության, լողունակության և բեռնատարողության առումով։ Անձնակազմ չունեցող նավը կարող է տեղափոխել ավելի շատ սենսորներ, կապի սարքավորումներ և մարտական մոդուլներ՝ կատարելով հետախուզական, շեղող նպատակներ ունեցող և առաջխաղացման հսկողության գործառույթներ կատարող խոշոր նավատորմերի համար։
- Devil Ray T24
Երկարությունը յոթ մետր է։ Այն կարող է զարգացնել ժամում 90-110 կիլոմետր արագության, տեղափոխել տարբեր սենսորներ և բեռներ և մնալ կայուն ալեկոծվող ծովում։ T24-ը կարող է նաև գործել որպես «մայր նավ», համակարգելով փոքր դրոնները և անձնակազմ չունեցող նավերը։ Seahawk-ի ճկունությունը սարքը դարձնում է օգտակար հետախուզության, ռադիոէլեկտրոնային պայքարի և հակաականային գործողությունների համար։
- Variant 7
Յոթ մետրանոց բազմաֆունկցիոնալ անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), որը կարող է գործել ափամերձ գոտիներում։ Այն կարող է դժվար լինել հայտնաբերել հետախուզական, հարվածային կամ անօդաչու թռչող սարքերի արձակման գործառույթներ կատարելիս։ Դրա մոդուլային կառուցվածքը հնարավորություն է տալիս արագորեն փոխել դերերը՝ կամիկաձե դրոնից դեպի պարեկային դրոն կամ հեռակառավարվող մարտական հարթակ։
- SELKIE 7
Այս ցանկում ներառված դրոնների մեծ մասից տարբերվող SELKIE 7-ը կենտրոնացած է հետախուզության և հսկողության վրա, այլ ոչ թե ուղղակի մարտական գործողությունների։ Օգտագործում է ինքնավար ծրագրային ապահովում պարեկությունների, հետազոտությունների և տեսչությունների համար՝ մարդկանց նվազագույն մասնակցությամբ։ Աջակցում է ջրագրական հետազոտություններին, օֆշորային հաստատությունների վերահսկմանն ու ծովային անվտանգության ապահովմանը։
Միասին, այս անօդաչու սարքերը ցույց են տալիս, թե ինչպես են ինքնավար համակարգերն անցնում փորձարկումներից դեպի ծովային հզորության հիմնական տարրեր։ Դրանք վերափոխում են հետախուզական, հարվածային և բարձր ռիսկի առաքելությունները՝ անձնակազմով նավերի համար անհասանելի մասշտաբով և գնով։





























