Հաջորդ սերնդի «սուպեր-զինվոր» տեխնոլոգիաները համատեղում են առաջադեմ սարքավորումները, ծրագրային լուծումները և կենսատեխնոլոգիան՝ ընդլայնելով ֆիզիկական կարողությունները, իրազեկությունը և որոշումների ընդունումը բնական մարդկային սահմանափակումներից այն կողմ։

Naked Science-ի՝ ստորև ներկայացված բոլոր համակարգերը նախատեսված են մարտական ​​պայմաններում իրական ժամանակում աշխատելու համար։

Էլեկտրական էկզոկմախքներ

Էլեկտրական էկզոկմախքները կրելի ռոբոտային համակարգեր են, որոնք մեծացնում են զինվորի ֆիզիկական ուժն ու դիմացկունությունը՝ հատկապես ծանր տեխնիկա կրելիս։ Օգտագործելով էլեկտրական շարժիչներ և սենսորներ կոնքերը, ծնկները և կոճերը պահպանելու համար՝ դրանք նվազեցնում են հոգնածությունը և իջեցնում վնասվածքի ռիսկը երկար երթերի ժամանակ։

Լրացված իրականության դիմակներ

Լրացված իրականության դիմակները (Augmented Reality, AR) զինվորի սաղավարտը վերածում են թվային էկրանի, որը նավիգացիան, թիմակիցների գտնվելու վայրերը, թիրախները և սենսորային տվյալները ուղղակիորեն վերադրում է զինվորի տեսադաշտում։

IVAS-ի նման համակարգերը համատեղում են ջերմային պատկերիչները, գիշերային տեսողության տեսախցիկները, GPS-ը և մարտավարական ցանցային տվյալները՝ թույլ տալով տեսնել տեղանքը, դիրքերը և շարժումը նույնիսկ մթության, ծխի մեջ կամ խիտ քաղաքային տարածքներում։

Այս դիմակները կարող են նաև պատկերներ փոխանցել արտաքին տեսախցիկներից, օրինակ՝ մեքենաների կամ անօդաչու թռչող սարքերի վրա տեղադրվածներից, ինչը թույլ է տալիս տեսնել տեսադաշտից այն կողմ։

Առաջադիմական զրահաբաճկոն

Նոր սերնդի զրահաբաճկոնն օգտագործում է նորարարական նյութեր, որոնց թվում՝ այսպես կոչված «հեղուկ զրահ»՝ կտրող-խտացնող ազդեցությամբ և 3D տպիչով ստեղծված կերամիկա։ «Հեղուկ զրահը» կևլար հյուսվածքը համատեղում է հեղուկի հետ, որը մնում է ճկուն շարժման ընթացքում, բայց անմիջապես կարծրանում է հարվածի ժամանակ։ Դա հնարավորություն է տալիս նվազեցնելու շերտերի քանակը՝ պահպանելով բալիստիկ պաշտպանության բարձր մակարդակը։

3D տպագրությունը հնարավորություն է տալիս ստեղծելու կերամիկական տարրեր, որոնք ճշգրտորեն հարմարեցված են զինվորի անատոմիային, բարելավելով քաշի բաշխումը, շարժունակությունը և փամփուշտներից ու բեկորներից պաշտպանությունը։ Արդյունքն ավելի թեթև և շարժուն պաշտպանություն է, որը բարելավում է դիմացկունությունը և մանևրելու ունակությունը։

«Ուղեղ-համակարգիչ» ինտերֆեյսներ

Ուղեղ-համակարգիչ ինտերֆեյսները զինվորի նյարդային համակարգին թույլ են տալիս անմիջականորեն փոխազդել թվային համակարգերի հետ։ Սա հնարավորություն է տալիս անօդաչու թռչող սարքերը, սարքավորումները կամ ծրագրային ապահովումը կառավարել որոշան, այլ ոչ թե՝ ֆիզիկական կառավարման միջոցով։

Ռազմական հետազոտությունները կենտրոնացած են ոչ ինվազիվ կամ նվազագույն ինվազիվ մեթոդների վրա, որոնք կարող են կարդալ և փոխանցել ուղեղի ազդանշաններն առանց վիրահատության, օրինակ՝ սաղավարտին ինտեգրված համակարգերի միջոցով։

Խելացի կրելի սարքեր և ֆիզիոլոգիական մոնիթորինգ

Խելացի կրելի սարքերը և զգայական գործվածքները զինվորական համազգեստը վերածում են լիովին ֆունկցիոնալ դիտորդական համակարգերի։ Դրանք կարող են իրական ժամանակում վերահսկել սրտի զարկերը, մարմնի ջերմաստիճանը, ջրազրկման մակարդակը, հոգնածությունը, սթրեսը և շրջակա միջավայրի պարամետրերը։

Տվյալներն անլար փոխանցվում են հրամանատարներին և բժիշկներին՝ թույլ տալով կարգավորել գործողությունների տեմպը, նախապես հայտնաբերել սթրեսը և առաջնահերթ օգնություն ցույց տալ արտակարգ իրավիճակներում։

Էկզոկմախքների, նոր համակարգերի և լոգիստիկ հարթակների հետ համատեղ՝ այս լուծումները հնարավորություն են տալիս կառավարելու մարդկային դիմացկունությունը որպես հիմնական գործառնական ռեսուրսներից մեկը։

Միասին վերցրած՝ այս տեխնոլոգիաները մատնանշում են մի ապագա, որտեղ առանձին զինվորը դադարում է լինել ինքնավար միավոր և դառնում է սերտորեն ինտեգրված «մարդ-մեքենա» համակարգի մի մասը, որտեղ կենսաբանությունը և թվային տեխնոլոգիաները գործում են որպես միասնական մարտական ​​համակարգ։