Լեգենդար բրիտանական երաժիշտներ Փոլ ՄքՔարթնին եւ Միք Ջագերը կրկին հայտնվել են իրենց երկրի հիթ-շքերթների առաջատարների շարքում:

ՄքՔարթնիի եւ Ջագերի անունները անցած շաբաթ եղել են ամենաշատ վաճառվող ալբոմների եւ հայտնի սինգլների առաջին եռյակում:
ՄքՔարթնիի Kisses On the Bottom ալբոմը, որ թողարկվել են անցած շաբաթ, միանգամից հայտնվել է երրորդ տեղում: Դա առաջին աշխատանքն էր 2007թ. թողարկված Memory Almost Full սկավառակից հետո:

27 տարվա ընթացքում առաջին անգամ Ջագերը կրկին տասնյակում է: T.H.E հիթը կատարել է ամերիկյան ռեփեր Ուիլլ Այ Էմը` Black Eyed Peas խմբի հիմնադիրը` Ջագերի եւ Ջենիֆեր Լոպեսի հետ:

Առաջին տեղում Լանա Դել Ռեյի Born To Die սկավառակն է, երկրորդ տեղում Մավերիկ Սեբրի Lonely Are the Brave ալբոմը:

Չարթերի պաշտոնական ընկերությունը կանխատեսել է, որ այս շաբաթ առաջատարը լինելու է Ուիթնի Հյուսթոնը, ով մահացել է փետրվարի 11-ին 48 տարեկան հասակում: