Ամերիկացի Բրայան Կուիցկին մի ամբողջ ունեցվածք է շահել` վազելով Նյու Յորքի ամենաբարձր երկնաքերի աստիճաններով: Հաղթահարելով Empire State Building-ի 1576 աստիճան ու 86 հարկ` նա վաստակել է 100 հազար:

Ընդ որում, նա ռեկորդ չի սահմանել եւ առաջինը չի հասել եզրագծին, բայց գործընկերները 10 հազարական դոլար էին խոստացել ամեն մրցակցի համար, որ նա կթողներ իր հետեւում: Կուրիցկին եզրագծին հասել է 14-րդը` 24 մասնակիցների շարքում:

Հավաքած գումարները հանձնվել են քաղցկեղի հիվանդությունների հետազոտությամբ զբաղվող հիմնադրամին: Բրայանի մայրը մահացել է քաղցկեղից, երբ նա 15 տարեկան է եղել:

Հաղթանակը տարել էր Թոմաս Դոլդը, ով հաղթում է առաջնությունում 7-րդ տարին անընդմեջ: