Ամերիկացի քննիչները հայտնել են Ուիթնի Հյուսթոնի մահվան հնարավոր պատճառը` մահացու «կոկտեյլ» ալկոհոլից եւ այն դեղամիջոցից, որը երգչուհին ընդունել է մահվանից առաջ վերջին  48  ժամվա ընթացքում:

Ինչպես հաղորդում է TMZ-ն, երգչուհու հարազատներին ասել են, որ նա դեղն ընդունել է մինչ ջրով լի լոգարան մտնելը:

Հետաքննությունը մահվան պատճառ է համարում ալկոհոլի եւ հոգեմետ պրեպարատի խառնուրդը: Հատուկ նշվում է, որ օգտագործվել է նույն դեղամիջոցը, որը նշանակված էր նաեւ Մայքլ Ջեքսոնին:

Հիշեցնենք, որ երգչուհու մարմինը հայտնաբերվել էր  Լոս Անջելեսում Beverly Hills Hilton հյուրանոցի իր համարի լոգարանում: