Reuters-ը հաղորդում է, որ 13-ից 15 տարեկան օգտատերերի մոտ 1/5-ը Meta-ին ասել է, որ Instagram-ում տեսել է «մերկ կամ սեռական լուսանկարներ», որոնք չի ցանկացել տեսնել։
Փաստաթուղթը հրապարակվել է Կալիֆոռնիայում դաշնային դատական հայցի շրջանակներում և ներառում է Instagram-ի գործադիր տնօրեն Ադամ Մոսերիի կողմից 2025 թվականի մարտին տրված ցուցմունքից հատվածներ։
Մոսերին նշել է, որ ընկերությունը սովորաբար չի հրապարակում հարցումների արդյունքները՝ հավելելով, որ ինքնազեկուցված ուսումնասիրությունները «հայտնիորեն խնդրահարույց են»։ Meta-ի խոսնակ Էնդի Սթոունի խոսքով՝ հարցումը անցկացվել է 2021 թվականին։
Ընկերությունը, որը տիրապետում է Facebook-ին և Instagram-ին, համաշխարհային առաջնորդների կողմից մեղադրվում է, որ իր արտադրանքը վնասում է երիտասարդ օգտատերերին։ ԱՄՆ-ի դաշնային և նահանգային դատարաններում հազարավոր դատական հայցեր ընկերությանը մեղադրում են կախվածություն առաջացնող արտադրանք ստեղծելու և անչափահասների շրջանում հոգեկան առողջության ճգնաժամ հրահրելու մեջ։
Սթոունը շեշտել է, որ սեռական բնույթի բացահայտ պատկերների վիճակագրությունը հիմնված է Instagram-ի օգտատերերի հարցման վրա՝ հարթակում իրենց փորձի վերաբերյալ, այլ ոչ թե հենց գրառումների վերանայման վրա։
2025 թվականի վերջին Մետան հայտարարել է դեռահասների համար նոր քաղաքականության մասին, որը պահանջում էր հեռացնել «մերկություն կամ բացահայտ սեռական գործունեություն պարունակող, այդ թվում՝ արհեստական բանականության կողմից ստեղծված բովանդակությունը» պատկերներն ու տեսանյութերը, բացառությամբ բժշկական և կրթական բովանդակության։
«Մենք հպարտանում ենք մեր արձանագրած առաջընթացով և միշտ աշխատում ենք կատարելագործման ուղղությամբ», - ասել է Սթոունը։
13-15 տարեկան օգտատերերի մոտ 8%-ը նաև հայտնել է, որ «տեսել է, թե ինչպես է ինչ-որ մեկը ինքնավնասում կատարում կամ սպառնում դա անել Ինստագրամում»։
Մոսերին նշեց, որ սեռական բնույթի պատկերների մեծ մասը տարածվում է օգտատերերի միջև անձնական հաղորդագրությունների միջոցով՝ հավելելով, որ Մետան պետք է հաշվի առնի օգտատերերի գաղտնիությունը դրանք վերանայելիս։
«Շատերը չեն ուզում, որ մենք կարդանք նրանց հաղորդագրությունները», - ընդգծել է նա։





























