ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին տարբերակը միշտ դիվանագիտությունն է, Վաշինգտոնում լրագրողներին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

«Սակայն նա ցույց է տվել, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգտագործել Միացյալ Նահանգների զինված ուժերի մահացու ուժը»,- նշել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։

Նա ընդգծել է, որ հենց Թրամփն է որոշելու, թե ինչ գործողություններ ձեռնարկի Իրանի դեմ։

«Ես վերջին օրը տեսել եմ բազմաթիվ սենսացիոն հաղորդագրություններ, որոնք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ Եվ յուրաքանչյուր ոք, ով ենթադրություններ է անում լրատվամիջոցներում, թաքնվում է անանուն աղբյուրի ետևում, ձևացնում է, որ գիտի, թե ինչ է մտածում նախագահ Թրամփը կամ ինչ որոշում կընդունի Իրանի դեմ գործողությունների վերաբերյալ, պատկերացում չունի, թե ինչի մասին է խոսում»,- ասել է Լևիթը։