Եթե Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե Հայաստանում օլիգարխներ կան, ապա նրանք իր օլիգարխներն են, քանի որ նա իշխանության գլուխ է 2018 թվականից, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

Նա պարզաբանել է, որ օլիգարխն այն մարդն է, որն իր կապիտալը ձևավորում, մեծացնում է երկրի իշխանությունների հետ ունեցած կապերի միջոցով և ազդում քաղաքական որոշումների ընդունման վրա։

Փորձագետը նշել է, որ Սամվել Կարապետյանը չի կարող Հայաստանում օլիգարխ համարվել, առավել ևս, որ այդ մարդը հետապնդվում է։ «Նա իր հարստությունը կուտակել է Հայաստանից դուրս»,- ընդգծել է Կիվիրյանը։

Վերլուծաբանը հավելել է, որ եթե իշխանությունները համարում են, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը դեռևս օլիգարխ է, ապա իշխանություններն իրենք պետք է պատասխանեն նրա հետ իրենց կապերի վերաբերյալ հարցերին, եթե նա համարվում է օլիգարխ։