Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում Կազանի «Ռուբինը» Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում նվազագույն հաշվով պարտվեց հունական «Օլիմպիակոսին»։

Հաղթական գնդակը խաղի 71-րդ րոպեին խփեց իսպանացի կիսապաշտպան Դավիդ Ֆուստերը։

Կազանցիները կարող էին հավասարեցնել հաշիվը, սակայն իսրայելցի կիսապաշտպան Բիբրաս Նատխոն երկրորդ խաղակեսի միջնամասում վրիպեց 11 մետրանոցից։

Պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 24-ին Հունաստանում։

Եվրոպայի լիգա. 1/16 եզրափակիչ

«Ռուբին» - «Օլիմպիակոս»՝ 0։1

Ֆուստեր, 71

Հեռացում՝ Բոլաշ Մեդյերի, 73 («Օլիմպիակոս»)