Wizz Air ավիաընկերությունը մինչև մարտի 7-ը դադարեցրել է դեպի Իսրայել, Դուբայ, Աբու Դաբի և Ամման չվերթները, հաղորդում է BBC-ն։
Virgin Atlantic ընկերությունը հայտարարել է, որ ժամանակավորապես կխուսափի Իրաքի օդային տարածքից և չեղարկել է շաբաթ օրը Լոնդոնի Հիթրոու օդանավակայանից Դուբայ նախատեսված չվերթը:
Պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Քուվեյթի ավիացիոն իշխանությունները հայտարարել են դեպի Իրան բոլոր չվերթների կասեցման մասին՝ մինչև հետագա ծանուցումը:
Տարածաշրջանի որոշ երկրներ, այդ թվում՝ Իրաքը և Հորդանանը, նույնպես փակել են իրենց օդային տարածքը: Պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԱՄԷ-ն հայտարարել է, որ որպես նախազգուշական միջոց «մասնակիորեն և ժամանակավորապես» փակել է իր օդային տարածքը:





























