Չինաստանը խիստ անհանգստացած է Իրանին ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից հասցվող ռազմական հարվածներից։ Այս մասին նշվել է Չինաստանի ԱԳՆ հայտարարությունում։

«Իրանի ինքնիշխանությունը, անվտանգությունը եւ տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն։ Չինաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, կանխել լարված իրավիճակի հետագա թեժացումը, վերականգնել երկխոսությունը եւ բանակցությունները, ինչպես նաեւ նպաստել Մերձավոր Արեւելքում խաղաղության եւ կայունության աջակցման ջանքերին»,- նշվել է հայտարարությունում։