ABC News հեռուստաալիքի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «լավատեսություն է հայտնել» Իրանի դեմ ամերիկա-իսրայելական գրոհի առիթով՝ հայտնելով, որ այն «շատ լավ» է անցնում։
Հարցին, թե որքան այն կտեւի, Թրամփը պատասխանել է. «Իրականում այնքան, որքան մենք ցանկանում էինք։ Բայց վնասն արդեն պատճառվել է։ Ըստ էության, նրանք շարքից դուրս են բերվել այնքան, որքան մենք ցանկանում էինք»։
Իրանի ղեկավարության մասին հարցին, թե այն սպանվել է ավիահարվածների հետեւանքով, Թրամփը պատասխանել է. «Հիմնականում դա այդպես է, այո։ Մենք ամեն ինչ չգիտենք, բայց շատ բան հաստատ հայտնի է։ Դա շատ հզոր հարված էր»։
«Իրանի ապագա ղեկավարության մասին» հարցին Թրամփը պատասխանել է. «Այո, մենք շատ լավ գաղափար ունենք»։





























