Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային Sky News հեռուստաալիքին հայտնել է, որ գերագույն առաջնորդը եւ երկրի նախագահը ողջ եւ առողջ են։

«Նրանք ողջ եւ առողջ են։

Այո, այս ահաբեկչական ակտի հետեւանքով զոհվել են մի քանի հրամանատարներ։ Բայց կարեւորն այն է, որ Իրանի ժողովուրդը, մեր քաջարի զինված ուժերը ձեռնարկում են Իրանի պաշտպանությանն անհրաժեշտ միջոցները ամենավճռական ձեւով»,- նշել է նա։