Շաբաթ օրը նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ վարչակազմը Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիի մահվան մասին տեղեկությունները «հավաստի» է համարում։

NBC News հեռուստաալիքի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ նախագահը հայտնել է. «Ես խոսել եմ շատ մարդկանց հետ, եւ մենք վստահ ենք, որ սա ճշմարտացի տեղեկություն է։ Մարդկանց մեծ մասը, որոնք ընդունում էին բոլոր որոշումները, արդեն կենդանի չեն»,- ասել է նա՝ ավելացնելով, որ Իրանի «ղեկավարության զգալի մասը սպանվել է, բայց հրաժարվել է մանրամասներ հայտնել։