ԱՄԷ-ի եկեղեցիներն ու տաճարները հավատացյալներին հորդորել են պահպանել անվտանգությունն ու հանգստությունը: Որոշ կրոնական հաստատություններ չեղարկել են կիրակնօրյա ծիսակատարությունները՝ մարդկանց մեծ կուտակումներից խուսափելու համար:

Աբու Դաբիի Baps Hindu Mandir տաճարը հայտնել է, որ կիրակի օրը փակ կլինի:

«Բոլորի անվտանգությունն ու բարօրությունը մնում են մեր գլխավոր առաջնահերթությունը: Մենք անկեղծորեն աղոթում ենք փոխըմբռնման և խաղաղության համար՝ հետևելով համապատասխան մարմինների հրահանգներին»,- ասված է հայտարարության մեջ:

Հանգստյան օրերին տաճարում սովորաբար հազարավոր մարդիկ են հավաքվում աղոթքի համար:

Դուբայի սիկհական գուրդվարան նույնպես հայտարարել է կիրակի օրը փակվելու մասին՝ մարդկանց կուտակումներից խուսափելու նպատակով:

Մի քանի քահանաներ նշել են, որ եկեղեցիները բաց են պատարագի գնալ ցանկացողների համար, սակայն հորդորում են հետևել պաշտոնական հանձնարարականներին և մնալ տանը:

«Մենք բոլորս անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակով: Նախևառաջ, բոլորին կոչ եմ անում պահպանել հանգստությունն ու սառնասրտությունը՝ միաժամանակ խստորեն հետևելով քաղաքացիական իշխանությունների բոլոր հրահանգներին»,- ասել է Հարավային Արաբիայի առաքելական թեմակալ, եպիսկոպոս Պաոլո Մարտինելին: