Մերձավոր Արևելքի մարտական գործողությունների գոտում ներկայումս գտնվում է Ռուսաստանի դրոշի ներքո նավարկող 32 նավ։ Նավերի հետ կապված միջադեպեր չեն արձանագրվել, հայտնում է «Коммерсантъ»-ը՝ հղում անելով ՌԴ տրանսպորտի նախարարությանը։
«Արբանյակային կապի միջոցով բոլոր նավերին փոխանցվել է օպերատիվ տեղեկատվություն և ստեղծված իրավիճակում գործողությունների վերաբերյալ հանձնարարականներ։ Նավերի հետ պահպանվում է մշտական կապ, ավտոմատ ռեժիմով յուրաքանչյուր ժամ իրականացվում է նավերի գտնվելու վայրի հսկողություն»,- հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը։
Իսրայելը հարված է հասցրել Իրանին փետրվարի 28-ի առավոտյան։ Ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփը ևս հայտարարել է Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողության սկսվելու մասին։ Խոցվել են Իրանի արևմուտքում գտնվող ռազմական օբյեկտները, երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի նստավայրը, ինչպես նաև տարրական դպրոց Մինաբ քաղաքում։
Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաներին։