Հենց հիմա Թեհրանի սգավոր բնակիչների «Ալլահ աքբար» բացականչությունները հնչում են հրթիռների և ՀՕՊ համակարգերի ձայներին զուգահեռ, հայտնում է Pars Today-ը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան իրանական լրատվամիջոցները հայտնել էին Իրանի հոգևոր առաջնորդի զոհվելու մասին՝ Թեհրանին հասցված ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով։ Խամենեին սպանվել է իր նստավայրում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։
Իրանի հոգևոր առաջնորդի մահից հետո երկրի ողջ տարածքում տեղի են ունենում հանրահավաքներ, բողոքի ակցիաներ և սգո արարողություններ։
Բողոքի ակցիաներ և բախումներ են տեղի ունեցել նաև Պակիստանում, Իրաքում և հնդկական Քաշմիրում։