Եվրոպական միության 27 երկրները կոչ են անում «առավելագույն զսպվածության» և միջազգային իրավունքի լիարժեք հարգման՝ Իրանի շուրջ հակամարտությունում և ողջ Մերձավոր Արևելքում, հայտարարել է Եվրոպական միության արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Կայա Կալասը։
«Մենք կոչ ենք անում առավելագույն զսպվածության, քաղաքացիական բնակչության պաշտպանության և միջազգային իրավունքի լիարժեք հարգման, ներառյալ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներն ու միջազգային մարդասիրական իրավունքը», — ասվում է Կալասի՝ ԵՄ անդամ բոլոր երկրների անունից հրապարակած հայտարարությունում։
Իսրայելը հարված է հասցրել Իրանին փետրվարի 28-ի առավոտյան։ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը նույնպես հայտարարել է Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողության մեկնարկի մասին։ Խոցվել են Իրանի արևմուտքում գտնվող ռազմական օբյեկտներ, երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի նստավայրը, ինչպես նաև Մինաբ քաղաքում գտնվող տարրական դպրոցը։
Զոհվել են Իրանի գերագույն առաջնորդը և երկրի ռազմաքաղաքական ղեկավարության մի շարք ներկայացուցիչներ։
Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին։





























