ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական հարվածներին զուգահեռ Իրանի պետական ծառայությունները, մեդիան և հայտնի հավելվածները ենթարկվել են կիբերհարձակումների ալիքի, հաղորդում է Reuters-ը։

Ինչպես նշում է պարբերականը՝ կիբերանվտանգության փորձագետների տվյալներով, հաքերները կոտրել են մի շարք լրատվական ռեսուրսներ, ինչպես նաև կրոնական BadeSaba հավելվածը, որն ունի ավելի քան 5 միլիոն օգտատեր։

Հավելվածում հայտնվել է հաղորդագրություն՝ «Հատուցման ժամանակն է», կոչով Իրանի զինված ուժերին վայր դնել զենքը և աջակցել քաղաքացիական բնակչությանը։

Բացի այդ, Իրանում արձանագրվել են ինտերնետի աշխատանքի խոշոր խափանումներ։ Kentik մոնիթորինգային տվյալների համաձայն՝ օրվա ընթացքում ցանցին միացումը կտրուկ նվազել է երկու անգամ։

Նշվում է նաև, որ հարձակումներ են իրականացվել կառավարական ծառայությունների և ռազմական օբյեկտների դեմ՝ Թեհրանի կարողությունը սահմանափակելու նպատակով՝ համակարգելու ավիահարվածներին տրվող պատասխան գործողությունները։