Այս ագրեսիան և այս գործողությունները անմիջականորեն վտանգում են տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը. և եթե դրանք շարունակվեն, ապա այս տարածաշրջանում գտնվող բոլոր երկրների համար կստեղծի ոչ բարենպաստ պայմաններ։ Այս մասին՝ այսօր՝ մարտի 2–ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
«Նրանք, որոնք իրականացրեցին այս գործողությունները մեր նկատմամբ, պատասխանատու կերպով վտանգի ենթարկեցեցին թե տարածաշրջանային, թե միջազգային կայունությունը և խաղաղությունը։ Մեր բարեկամ և հարևան Հայաստանի Հանրապետության անվտանգությունը մեզ համար չափազանց կարևոր է։ Եվ Հայաստանի տարածքային ամբողջականությունն էլ մեր համար կարմիր գիծ է։ Եվ իհարկե մեր ցանկությունն է, որպեսզի Հայաստանը երբեք որևէ վնաս չկրի այս միջազգային օրենքները խախտողների գործողությունների հետևանքով»,–ասաց նա։
Անդրադառնալով Իրանի դեմ ագրեսիային միջազգային արձագանքներից, դեսպանն ասաց. «Դրանք տեղին և ստացված չէին։ Այդ երկրներից շատերը, որ խոսում են օրենքի ու իրավունքի մասին, այս ագրեսիայի դեպքում լիարժեք լռություն պահպանեցին։ Նրանք ուղղակի դիտորդի դերում էին, իսկ նրանցից ոմանք թեկուզ թաքուն, ծածուկ կերպով, սակայն աջակցում են այս ոչ օրինական և ագրեսիվ գործողությունը։











