ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն գովաբանել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացվող ռազմական գործողությունները՝ նշելով, որ դրանք խաթարում են ՝ միջուկային զենք և բալիստիկ հրթիռներ ձեռք բերելու Թեհրանի կարողությունները։ Սակայն նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն ինքը չի մասնակցի գործողությանը։

«Այն, ինչ ԱՄՆ-ն անում է Իսրայելի հետ համատեղ, իսկապես շատ կարևոր է, քանի որ այն ոչնչացնում և նվազեցնում է ՝ միջուկային զենք և բալիստիկ հրթիռներ մշակելու Իրանի ներուժը,- ասել է նա Բրյուսելում գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում։ -Բացարձակապես որևէ ծրագիր չկա ՆԱՏՕ-ին այս գործում ներգրավելու, բացի նրանից, որ առանձին դաշնակիցները կանեն այն ամենը, ինչ կարող են՝ աջակցելու համար Իսրայելի հետ ԱՄՆ համատեղ գործողություններին»,- հավելել է Ռյուտեն։