Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու մոմավաճառն այսօր հարձակվել է լրագրողների հետ՝ տեսախցիկին ու խոսափողին հարվածելով։
NEWS.am–ի թղթակցի հաղորդմամբ, ագրեսիվ վարքով մոմավաճառն այսօր թույլ չի տվել լրագրողներին մոտենալ եկեղեցուն, նա փորձել է պաշտպանել արդեն կարգալույծ հռչակված Արման Սարոյանին։
«Չռփեմ՝ կպառկես, նման լկտիները թող չգան էստեղ։ Ինքը Արման Սարոյան չի, նա երկու դատը շահել է»,– ասել է կինը։
Նշենք, որ այս ամբողջ ընթացքում շենքից հետեւել է նաեւ Արման Սարոյանը։











