Իրանի դեմ իրականացվող գործողության ընթացքում զոհված ԱՄՆ զինվորականների թիվը, վերջին տվյալների համաձայն, աճել է՝ հասնելով վեց մարդու։ Այս մասին հայտնել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարություն (CENTCOM)-ը։

«Վեց ամերիկացի զինծառայող զոհվել է մարտական գործողությունների ընթացքում։ Վերջերս ամերիկյան զորքերը հայտնաբերել են երկու զինծառայողների աճյուններ, որոնք նախկինում համարվում էին անհետ կորած։ Նրանք գտնվել են այն օբյեկտում, որը ենթարկվել էր հարձակման Իրանի կողմից տարածաշրջանում իրականացված առաջին հարվածների ժամանակ։ Լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են», — ասվում է հաղորդագրությունում։

Ավելի վաղ հրամանատարությունը տեղեկացրել էր չորս զոհված զինծառայողների մասին։ CNN հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ այդ չորսը զոհվել էին նույն հարձակման հետևանքով Քուվեյթում։

CENTCOM-ը նախկինում նաև հայտնել էր, որ ընդհանուր առմամբ 18 ամերիկացի զինծառայող ստացել է ծանր վնասվածքներ։